Այս համակարգը ստեղծելիս մեր նպատակն է եղել ապահովել մեր հաճախորդների համար ավելի հարմարավետ տեխնիկական սպասարկում, իսկ մեր օպերատորներին արդյունավետ աշխատանք:
Այն թույլ կտա կանոնակարգել և հեշտացնել մեր հաճախորդների կողմից մեզ ուղարկված հարցումների մշակումն ու իրականացումը:
Բացի այդ պահպանված վիճակագրությունը օբյեկտիվորեն կարտացոլի կատարված աշխատանքների ծավալը և արժեքը:
Այս համակարգի նախագծումը մեծ ջանքեր և միջոցներ է պահանջել, այնպես որ խնդրում ենք մեր հաճախորդներին օգտագործել այն՝ հանուն փոխադարձ շահի: