×
(+374) 94 81 31 70

Վստահեք աշխատանքը նրանց` ովքեր սիրում են այն.

Մեր մասին

Մեր պատմությունը

 

Մենք վեբ տեխնոլոգիաներով զբաղվում ենք 2006 թվականից.

 

Բավականին դժվար էր մտնել շուկա՝ որը ուղղակի գերհագեցած էր վեբ ծառայություններ առաջարկող մեծ ու փոքր ընկերություններով և անհատ-սիրողների բազմաթիվ բանակով: Մեր ամենառաջին ձեռքբերումը  այն կարծրատիպի կոտրումն էր, որ կայք ունենալը դա շատ թանկ հաճույք է և հասանելի չէ բոլորին: Շատ շուտով մեր ծառայությունների գներն ու որակը սկսեցին գնահատել նաև արտերկրում:

 

Մենք չունենք տարատեսակ տնօրեններ, մենեջերներ և քարտուղարուհիներ: Մեզ մոտ բոլորն էլ արարողներ են՝ պատրաստ սովորելու և կիսվելու գիտելիքներով: Այդ պատճառով էլ կարողանում ենք առաջարկել շատ ավելի մրցունակ գներ և պայմաններ: Մեզ մոտ աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ հիմնավոր գիտելիքներ առաջատար վեբ տեխնոլոգիաներից և իհարկե անընդհատ ինքնակատարելագործվել: Ամեն անգամ, երբ շահագործման ենք հանձնում հերթական կազմակերպության կայքը, շատերը տվյալ կազմակերպությունում, անթաքույց հետաքրքրություն են հայտնում ավելի մանրամասն ուսումնասիրել վեբ ոլորտը՝ կնշանակի նրանց դուր է եկել մեր աշխատանքը...

 

Մեզ մոտ ուղղակի չեն աշխատում այնպիսիք, որոնք սահմանափակվում են եղած գիտելիքներով և զուրկ են ինքնակատարելագործման ձգտումից: IT ոլորտը ենթադրում է դինամիկ զարգացումներ, այդ իսկ պատճառով այդպիսի մոտեցումը ուղղակի անընդունելի է :

 

 

Մեր արժեքները

 

Մարդկային հարաբերություններում առաջնորդվում ենք այնպիսի սկզբունքներով, ինչպիսիք են.

 

  • արդարությունը,
  • ազնվությունն ու անկեղծությունը,
  • պարտաճանաչությունը,
  • աշխատասիրությունը,
  • փոխադարձ հարգանքը

 

Այն մարդիք, որոնց համար խորդ են այս հասկացությունները, խնդրում ենք խուսափել մեզ հետ համագործակցելուց...

Մենք աշխատում ենք արդար, գնահատում ենք մեր հաճախորդների վստահությունը և արդարացրել, արդարացնում ու միշտ արդարացնելու ենք նրանց սպասումները: 

 

 

Մեր նպատակը

 

Մեր նպատակն է մատուցել կայքերի պատրաստման, սպասարկման և ծրագրավորման բարձրակարգ և միևնույն ժամանակ մատչելի ծառայություններ, որոնք կոչված են ծառայելու Ձեր բիզնեսին: Այսինքն առաջարկում ենք այն, ինչը ամենից լավ ենք կարողանում անել.

 

Ճիշտ պատրաստված վեբ կայքը կօգնի Ձեզ մատչելի և էֆեկտիվ կերպով ներկայացնել հանրության լայն զանգվածներին Ձեր կողմից առաջարկվող ապրանքները և կամ ծառայությունները: Այն միշտ հասանելի է և հարմար օգտագործողին ինֆորմացիա ստանալու համար:

 

Բոլոր ցանկացողները պետք է հնարավորություն ստանան ունենալու իրենց կայքը:

 

Մենք կարողանում ենք պատրաստել պրոֆեսիոնալ և մատչելի կայքեր՝ ի շնորհիվ ավելորդ ծախսերի բացակայության :

 

Անընդհատ զարգացնելով ու կատարելագործելով մեր ծրագրային լուծումները, դրանք առավելագույնս համապատասխանեցնում ենք օգտագործողի կողմից ՝ հարմարավետությանն ու արդյունավետությանը ներկայացվող դինամիկ աճող պահանջներին:

 

Արդյունքում բարձրակարգ ծառայություններ մատուցելով մեր հաճախորդներին և արժանանալով նրանց գոհունակությանը՝ ինքներս էլ մեծ հաճույք ենք ստանում մեր կատարած աշխատանքից: