×
(+374) 94 81 31 70

Վստահեք գործը նրանց` ովքեր սիրում են այն

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս չսխալվել կայք պատվիրելիս

Այսօր ամենուր կարող ես հանդիպել անհատների և կազմակերպությունների, որոնք «հարմար» գներով  երկու ամսում ծրագրավորում են սովորեցնում և խոստանում բարձր վարձատրվող աշխատավարձ։ Շատերը թողնում են իրենց մասնագիտություններն ու աշխատանքը և վազում «հեշտ» գումար աշխատելու ճանապարհով։ Շուտով նրանց մի մասը հասկանում է, որ դասընթացների արդյունքում իրենք գրեթե ոչինչ չեն սովորել, իսկ մյուս մասը փորձում է եղած գիտելիքնրով ամեն գնով «մտնել շուկա»։

 

Սոցիալական հարթակների գովազդներում և ստացած նամակներում հաճախ կարելի է հանդիպել հետևյալ տեքստերի ․«Ձեր բիզնեսի առաջընթացի համար կայքերի պատրաստում 10000 դրամով, անկրկնելի լոգոյի պատրաստում 6000 դրամով» և այլն։ Դա նույնն է, որ ձեզ առաջարկեն լավ ժամացույց 300 դրամով, կամ լավ ավտոմեքենա 50000 դրամով։ Դե պատվիրատուն մտածում է,որ հնարավոր է 100000 դրամով լուրջ կայք պատվիրել ( դա նույնն է ,ինչպես ասենք 500000 դրամով լավ ավտոմեքենա գնելը, իհակե հնարավոր չէ)․․․

 

Մի հին անեկդոտ հիշեցի․

 

Մի մարդ 100 դրամ է տալիս «պերաշկի» է առնում։ Կծում է թե չէ միջից «նասկի» է դուրս գալիս։ Ասում է, էս ի՞նչ է եղբայր։ Նա էլ թե, -100 դրամ ես տվել ուզում ես միջից «կաստյում-շալվար» դուրս գա՞ր։

 

Մարդկանց սուբյեկտիվ պատկերացումները լավի ու վատի մասին շատ տարբեր են լինում, բայց ամեն լավ ապրանք կամ ծառայություն  իր ընդունված արժեքն է ունենում։

 

Հետագայում այդպիսի կայքերի զարգացման կամ սպասարկման մասին նույնիսկ անիմաստ է խոսել։

 

Վերջապես  կայք պատվիրելիս ինչի՞ վրա ուշադրություն դարձնել, որպեսզի չսխալվել

- Կազմակերպության անցած ճանապարհի՝ ի՞նչ փորձ ունի։

- Կազմակերպության արած աշխատանքների՝ ու՞մ համար է աշխատել և արդյոք գոհ են մնացել։

- Առաջարկած գնի՝ հիշեք, ժլատը կրկնակի է վճարում։

- ԱՆՊԱՅՄԱՆ պայմանագիր կնքեք աշխատանքից առաջ՝ հավելվածում նշելով համառոտ տեխնիկական առաջադրանք։

- Անպայման հստակեցրեք կոնտակտային անձ (project manager)` թե ում հետ եք անձամբ դուք աշխատելու։

 

Մեծ կազմակերպություններում, որոնք ունեն մեծ ռեսուրսներ և մի քանի անգամ ավելի թանկ են աշխատում մեծ անձնակազմ պահելու համար առկա է մեկ այլ երևույթ․

 

Այդ երևույթը կոչվում է Ռինգելմանի էֆֆեկտ, երբ թիմի մեծացմանը զուգընթաց նվազում է թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը՝ քանի որ նա մտածում է, որ իրենից շատ բան չի կախված և այլոք կանեն դա։ Շատ հաճախ նրանք գործը գցում են միմիանց վրա և այն այդպես էլ չի արվում։

 

Հանդիպած կլինեք, երբ մեծ կազմակերպություններում հասարակ հարցեր լուծելիս ուղղակի բախվում եք աներևակայելի ոչ կոմպետենտության։

 

Մեզ դիմող կազմակերպությունների 65%-ը նախկինում անբարեխիղճ աշխատանքի զոհ դարձած կազմակերպություններ են, որոնք ուղղակի փնտրում են նորմալ պայմաններ։ Ցավոք սրտի դիլետանտությունը և ոչ կոմպետենտությունը ամենուր են և դա պահանջում է համակարգային բարեփոխում։ Այսօր մարդիկ չեն կենտրոնանում մի գործի վրա՝ գործ, որը սիրում են և հաճույքով են անում։ Այսօր սրա պահանջարկը կա, վաղը մեկ այլ բանի՝ այդպես էլ վարվում են։ Արդյունքում ստանում ենք համատարած անորակություն։

Ինչու՞ է կարևոր ունենալ կայք

Նախ և առաջ կայքը մատչելի և էֆեկտիվ միջոց է ներկայանալու հանրությանը ինտերնետում: Այն միշտ հասանելի է և թույլ է տալիս ծանոթանալ ձեր ապրանքներին կամ ծառայություններին փաստացի ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից: Դա շատ կարևոր է արդի աշխարհում, երբ մարդիք շատ զբաղված են: Այսօր հանրությունը դարձել է ինտերնետից կախյալ և հսկայական ժամանակ է անցկացնում ինտերնետում: Այսինքն աուդիտորիայի խնդիր ուղղակի չկա: Բացի այդ բիզնեսի համար կայք չունենալը նույնն է ինչ ժամանակակից մարդու համար հեռախոս չունենալը:

Ի՞նչ է հարկավոր կայք ունենալու համար

Կայքը բաղկացած է 3 բաղադրիչից՝ դոմեն անվանում, հոսթինգ ծառայություն և կայքի CMS (կայքի ծրագրային լուծում):

 

- Դոմեն անունը դա ապագա կայքի անվանումն է, որը գրանցում են համապատասխան կազմակերպությունները մեկ կամ ավելի տարով: Այսինքն դուք ստանում եք իրավունք օգտագործել այն ձեր վճարած ժամանակահատվածում: Դոմեն անունը կարելի է նաև վաճառել կամ գնել: Մենք ինքներս չենք տրամադրում այդպիսի ծառայություն: Դոմենի վճարումը ամենամյա վճարում է: Դուք կարող եք գրանցել այն դոմեն անվանումները, որոնք ազատ են: Դա կարող եք ստուգել դոմեն գրանցող կազմակերպությունների կայքերում:

 

- Հոսթինգ ծառայությունը սերվերում տարածք է, որը վարձակալվում է մեկ կամ մի քանի տարով: Կախված հոսթինգի պարամետրերից և հոսթինգի տեսակից արժեքը կարող է տատանվել բավականին լայն դիապազոնում: Մենք տրամադրում ենք հոսթինգ ծառայություն, որոնց արժեքների մասին կարող եք տեղեկանալ սույն էջից:

 

- Կայքի CMS (Content Management System), այն ծրագրային լուծում է, որի օգնությամբ դուք պետք է կառավարեք ձեր կայքը: Այն շատ կարևոր բաղադրիչ է և կայք պատվիրելուց առաջ շատ կարևոր է ճշտել մանրամասները: Այլապես պատվիրելով կայք դուք կարող է չունենաք հնարավորություն ինքնուրույն կառավարել ձեր կայքը և ստիպված կլինեք դիմել մասնագետի: Դա թանկ է և անհարմար: Մեր կայքերը ունեն հարմարավետ և հուսալի կառավարման համակարգ, որի օգնությամբ դուք ինքնուրույն կարող եք կառավարել ձեր կայքը: Այն փոփոխությունները, որոնք կպահանջեն մասնագիտական մոտեցում կկատարենք մենք մատչելի կամ սիմվոլիկ գներով: Այս համակարգն է նախատեսում ապագա կայքի ֆունկցիոնալը և դիզայնը: Շատ կարևոր է որ ձեր վեբ մասնագետը քաջատեղյակ լինի CMS-ից որպեսզի կարողանա օպերատիվ և ճիշտ կատարել ձեր պահանջած փոփոխությունները: Այլապես դուք կստանաք անորակ կոդերի և ֆայլերի անօգուտ կույտ: Մեր CMS-ը պատրաստվել է մեր կողմից և 2006 թվականից մենք անընդհատ կատարելագործում ենք այն: Հոսթինգի և դոմենի պարագայում կարող եք փոխել այն, սակայն կայքի դեպքում ստիպված եք լինելու նոր կայք պատվիրել: