Վեբ ծրագրավորում

Մենք իրականացնում ենք բարձրորակ վեբ ծրագրավորման աշխատանքներ:

 

Իրականացնում ենք ինչպես վեբ կայքերի պատրաստում այնպես էլ անհատական և ոչ ստանդարտ ծրագրային լուծումների պատրաստում և ինտեգրում գործող կայքին: Սկրիպտների նախագծման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում ծրագրային կոդի օպտիմալությանը, արագագործությանը, անվտանգությանը, օգտագործողի աշխատանքային պայմանների հարմարավետությանը: Դրանք անընդհատ կատարելագործվում և օպտիմալացվում են:

 

Այսօր վեբ դիզայնով զբաղվող բազմաթիվ ընկերություններ դժվարանում են առաջարկել վեբ ծրագրավորման ոչ ստանդարտ լուծումներ, քանի որ աշխատում են բացառապես «ձեռքի տակ եղած» պատրաստի լուծումներով: Շատերը չունենալով սեփական ծրագրավորողներ, օգտվում են ՏՏ-աութսորսինգից (ITO)՝ այսինքն պատվիրում են այդ աշխատանքները այլ կազմակերպություններին, որը անխուսափելիորեն բերում է աշխատանքի ինքնարժեքի ավելացմանը:

Մենք օգտագործում ենք միայն մեր սեփական ծրագրային լուծումները, որոնք փորձված են ժամանակով և որոնցով անխափան աշխատում են բազմաթիվ հեղինակավոր վեբ կայքեր: Այնպես որ միշտ իմացեք, թե ինչ բովանդակության կառավարման համակարգով (անգլ. Content management system, CMS) է աշխատելու ձեր ապագա կայքը:

Ամենատարածված անվճար լուծումներից են՝ Joomla, WordPress, Drupal, InstantCMS, Magento և այլ CMS-ները: Հաճախակի են նաև լիցենզիոն կանոնների խախտման դեպքեր: Դրանցից շատերը ունեն բաց ծրագրային ապահովում  (անգլ. open-source software), որի բաց կոդը հասանելի է բոլորին: Այդ իսկ պատճառով, այլ հավասար պայմաններում, այդ ծրագրային լուծումները անվտանգության տեսակետից զիջում են open source չհանդիսացող ծրագրային լուծումներին: Բացի այդ վերոնշյալ CMS-ները պարունակում են բաղադրիչներ, որոնց չնչին մասն է միայն անհրաժեշտ Ձեր կոնկրետ պրոյեկտում: Արդյունքում դրանք ծանրացնում են Ձեր կայքի աշխատանքը: Մեր լուծումներում առկա է միայն այն, ինչը իսկապես օգտագործվելու է պրոյեկտում և ոչ մի ավելորդություն:

 

Աշխատանքների ժամանակ օգտագործում ենք միայն ժամանակակից տեխնոլոգիաներ և ծրագրավորման լեզուներ՝ PHP 5.3+, MySQL 5.0.91, Javascript (Jquery գրադարան), Ajax, Json, HTML5, CSS3, Actionscript 3, Adobe Flash և այլն:

 

Մենք իրականացնում ենք ցանկացած բարդության վեբ ծրագրավորման պրոֆեսիոնալ աշխատանքներ, որոնք կթեթևացնեն ձեր աշխատանքը և անշուշտ կբարձրացնեն կատարվող աշխատանքի արդյունավետությունը: Բազմալեզու ինտերնետ խանութներ, ապրանքների էլեկտրոնային կատալոգներ, գովազդային համակարգեր, ինֆորմացիոն պորտալներ, օնլայն պատվերների համակարգեր և այլն: