Վեբ դիզայն

Մենք իրականացնում ենք վեբ դիզայնի պրոֆեսիոնալ աշխատանքներ:

 

Երբեք չենք օգտագործում տարատեսակ շաբլոններ և պատրաստի լուծումներ:

 

Կայքի դիզայնի նախագծման և իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում գրվող կոդի մաքրությանն ու օպտիմալությանը: Կայքի դիզայնի ճիշտ և գրավիչ լինելը շատ կարևոր հանգամանք է կայքի այցելուի կողմից ներկայացվող նյութի ընկալման արդյունավետության և ընկերության մասին դրական կարծիքի ձևավորման հարցում: Այդ իսկ պատճառով էլ կայքի դիզայնը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների՝ լինի  մատչելի, պարզ, գեղեցիկ, բովանդակությանն ու գործունեության տեսակին համահունչ, առանց նյարդայնացնող էլէմենտների, ճիշտ գունային համադրություններով, գեղեցիկ գրաֆիկական էլեմենտներով և միևնույն ժամանակ համընդունելի տարբեր դիտարկիչների (browser) համար: Չպետք է մոռանալ նաև որոնողական համակարգերի համար կոդի օպտիմալության ապահովման մասին:

 

Կազմակերպության կայքի դիզայնի մշակման նախնական փուլում ուսումնասիրվում են հաճախորդի գունային, ոճային ու ձևաչափային բոլոր նախընտրությունները իսկ առկայության դեպքում նաև գործող ֆիրմային ոճը: Հաճախորդին տալիս ենք հիմնավորված խորհուրդներ, եթե համարում ենք, որ նրա կողմից արված ցանկություն-առաջարկը ունի բացեր և այն կարելի է փոխարինել և կամ լրացնել:

 

Մեր մասնագետները կօգնեն ձեզ ճիշտ կողմնորոշվել Ձեր ապագա կայքի դիզայնի և ֆունկցիոնալության հարցում:

 

Մեր կողմից առաջարկվող գները մրցունակ և մատչելի:

 

Մեր կատարած աշխատանքներին կարող եք ծանոթանալ պորտֆոլիո բաժնում: