Մեր մասին

Մեր պատմությունը

 

Մենք վեբ տեխնոլոգիաներով զբաղվում ենք 2006 թվականից:

 

Այն մեզ համար ուղղակի շատ սիրելի ոլորտ էր և երբեք չէինք էլ մտածել գումար աշխատելու մասին:

Սակայն գումար այնուամենայնիվ պետք էր աշխատել, իսկ այլ կազմակերպություններում աշխատելով, բավարար ժամանակ չէինք կարողանում տրամադրել սիրած գործին:

Սկզբում փորձում էինք համատեղել դրանք, սակայն պահանջարկի ծավալի աճին զուգընթաց դա ավելի ու ավելի բարդ էր դառնում :

Վերջապես վերջնական որոշում կայացվեց հրաժարվել կայունությունից՝ հանուն մեր երազանքի...

 

Ինչպես ասել է Հենրի Ֆորդը.- Ամենալավ աշխատանքը դա բարձր վարձատրվող հոբբին է.

 

Բավականին դժվար էր մտնել շուկա՝ որը ուղղակի գերհագեցած էր վեբ ծառայություններ առաջարկող մեծ ու փոքր ընկերություններով և անհատ-սիրողների բազմաթիվ բանակով: Մեր ամենառաջին ձեռքբերումը  այն կարծրատիպի կոտրումն էր, որ կայք ունենալը դա շատ թանկ հաճույք է և հասանելի չէ բոլորին:Շատ շուտով մեր ծառայությունների գներն ու որակը սկսեցին գնահատել նաև արտերկրում:

 

Մենք չունենք տարատեսակ տնօրեններ, մենեջերներ և քարտուղարուհիներ: Մեզ մոտ բոլորն էլ արարողներ են՝ պատրաստ սովորելու և կիսվելու գիտելիքներով: Այդ պատճառով էլ կարողանում ենք առաջարկել շատ ավելի մրցունակ գներ և պայմաններ: Մեզ մոտ աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ հիմնավոր գիտելիքներ առաջատար վեբ տեխնոլոգիաներից և իհարկե անընդհատ ինքնակատարելագործվել: Երբ հերթական անգամ շահագործման ենք հանձնում հերթական կազմակերպության կայքը, շատերը տվյալ կազմակերպությունում, անթաքույց հետաքրքրություն են հայտնում ավելի մանրամասն ուսումնասիրել վեբ ոլորտը՝ կնշանակի նրանց դուր է եկել մեր աշխատանքը...

Հաճելի է...

 

Մեզ մոտ ուղղակի չեն աշխատում այնպիսիք, որոնք սահմանափակվում են եղած գիտելիքներով և զուրկ են ինքնակատարելագործման ձգտումից: IT ոլորտը ենթադրում է դինամիկ զարգացումներ, այդ իսկ պատճառով այդպիսի մոտեցումը ուղղակի անընդունելի է :

 

 

Մեր արժեքները

 

Մարդկային հարաբերություններում առաջնորդվում ենք այնպիսի սկզբունքներով, ինչպիսիք են.

 

- արդարությունը,

- ազնվությունն ու անկեղծությունը,

- պարտաճանաչությունը,

- աշխատասիրությունը,

- փոխադարձ հարգանքը

 

Այն մարդիք, որոնց համար խորդ են այս հասկացությունները, խնդրում ենք խուսափել մեզ հետ համագործակցելուց...

Մենք աշխատում ենք արդար, գնահատում ենք մեր հաճախորդների վստահությունը և արդարացրել, արդարացնում ու միշտ արդարացնելու ենք նրանց սպասումները: 

 

 

Մեր նպատակը

 

Մեր նպատակն է մատուցել կայքերի պատրաստման, սպասարկման և ծրագրավորման բարձրակարգ և միևնույն ժամանակ մատչելի ծառայություններ, որոնք կոչված են ծառայելու Ձեր բիզնեսին: Այսինքն առաջարկում ենք այն, ինչը ամենից լավ ենք կարողանում անել.

 

Ճիշտ պատրաստված վեբ կայքը կօգնի Ձեզ մատչելի և էֆեկտիվ կերպով ներկայացնել հանրության լայն զանգվածներին Ձեր կողմից առաջարկվող ապրանքները և կամ ծառայությունները: Այն միշտ հասանելի է և հարմար օգտագործողին ինֆորմացիա ստանալու համար:

 

Բոլոր ցանկացողները պետք է հնարավորություն ստանան ունենալու իրենց կայքը:

 

Մենք կարողանում ենք պատրաստել պրոֆեսիոնալ և մատչելի կայքեր՝ ի շնորհիվ ավելորդ ծախսերի բացակայության :

 

Անընդհատ զարգացնելով ու կատարելագործելով մեր ծրագրային լուծումները, դրանք առավելագույնս համապատասխանեցնում ենք օգտագործողի կողմից ՝ հարմարավետությանն ու արդյունավետությանը ներկայացվող դինամիկ աճող պահանջներին:

 

Արդյունքում բարձրակարգ ծառայություններ մատուցելով մեր հաճախորդներին և արժանանալով նրանց գոհունակությանը՝ ինքներս էլ մեծ հաճույք ենք ստանում մեր կատարած աշխատանքից: