Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ արժե կայքի պատրաստումը ձեզ մոտ

Հարցը շատ տարածված է և միանշանակ սխալ. Նույնն է թե ցանկանում եք ավտոմոբիլ գնել և հարցնում եք թե ի՞նչ արժի...

Ամեն ինչ կախված է կայքի տեսակից և կատարվելիք աշխատանքների ծավալից, իսկ դա էլ կախված է տեխնիկական խնդրի դրվածքից՝ այլ խոսքով ասած ինչպիսի (ինչ ֆունկցիոնալությամբ և դիզայնով) կայք է Ձեզ անհրաժեշտ.

Մենք կօգնենք Ձեզ կողմնորոշվել և ստանալ այն, ինչը Ձեզ իսկապես անհրաժեշտ է: Գների մասին մանրամասն կարող եք կարդալ Գներ և պայմաններ բաժնում:

Կայքի պատրաստումը ենթադրու՞մ է արդյոք կայքում նյութերի տեղադրում.

Ոչ չի ենթադրում և դա համարվում է առանձին ծառայություն. Դրա մասին մանրամասն կարող եք կարդալ Գներ և պայմաններ «Կայքերի սպասարկման և անվտանգության վերաբերյալ հարցեր» կետում.
Դա ունի շատ տրամաբանական բացատրություն: Բանը նրանում է, որ կայքի պատրաստ լինելուց հետո տեղադրվելիք նյութերը երբեք էլ պատրաստ չեն լինում և երբեմն դրանց պատրաստ լինելը ամիսներ և նույնիսկ տարիներ է տևում...
Հասկանալի է, որ մենք այդքան չենք կարող սպասել և բացի այդ, ի շնորհիվ մեր մշակած բովանդակության կառավարման համակարգի կայքի կառավարումը դառնում է շատ դյուրին և հեշտությամբ կարող է իրականացվել նաև հաճախորդի կողմից. Այնպես որ հաճախորդը կամ ընտրում է աշխատանքների ինքնուրույն իրականացումը, կամ էլ վստահում է մեզ՝ օգտվելով մեր «կայքերի սպասարկում» ծառայությունից. Եվ քանի որ կատարվում է աշխատանքների փուլային առանձնացում աշխատանքները իրականացվում են շատ ավելի մատչելի, արագ և օպտիմալ.
Եթե հաճախորդը ինքնուրույն կարող է կառավարել իր կայքը ի՞նչ իմաստ ունի կայքի բովանդակության կառավարում ծառայությունը
Միևնույն աշխատանքը կարող է կատարվել շատ տարբեր պատրաստվածությամբ անձանց կողմից. Համապատասխանաբար արդյունքի որակն էլ կլինի շատ լայն միջակայքում տարբերվող: Չնայած ժամանակակից WYSIWYG խմբագրիչների, կայքի բովանդակության ստեղծումը դա առաջին հերթին կոդի ստեղծում է: Երբ կուրորեն և ոչ ճիշտ օգտագործում են խմբագրիչը ստեղծվում է ոչ օպտիմալ կոդ, որը կարող է բերել աղավաղումների: Աշխատանքի պրոցեսում մենք հսկում ենք ամեն բան, որոնք անկասկած կվրիպեն ոչ պրոֆեսիոնալի աչքից.
Մեզ մոտ աշխատող է փոխվել, որը ծանոթ չէ կայքի կառավարմանը.
Ճիշտ կլիներ, որ նախորդ աշխատակիցը հաջորդին սովորեցներ կայքի շահագործումը. Հոգ չէ մենք կրկին կկազմակերպենք կայքի շահագործման ուսուցողական դասընթաց. Պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ...
Դուք պատրաստու՞մ եք անվճար կայքեր
Այո. Մենք ունենք «Օժանդակություն հայ գործարարին» ծրագիր, որով արդեն իսկ պատրաստվել են 20-ից ավելի կայքեր: Իհարկե խոսքը գնում է միայն ստանդարտ ինֆորմացիոն կայքերի պատրաստման մասին: Դուք այլ կազմակերպություններին վճարում եք միայն ձեր ապագա կայքի դոմենի գրանցման և հոսթինգ ծառայության համար. Մենք Ձեր կայքը պատրաստում ենք բոլորովին անվճար.