Կայքերի սպասարկում

Առաջարկում ենք վեբ կայքերի պրոֆեսիոնալ սպասարկում՝ մրցունակ գներով:

 

 

Անկասկած մեր մշակած բովանդակության կառավարման համակարգերը թույլ են տալիս կայքը կառավարել ինքնուրույն, սակայն վեբ ռեսուրսի որակյալ կառավարման համար ոլորտում հիմնավոր գիտելիքների առկայությունը հանդիսանում է կարևոր պայման:

 

Շատ հաճախորդներ կայքի պատրաստման համար վճարում են մեծ գումարներ, իսկ կայքի սպասարկման գործը վստահում են կազմակերպության որևէ աշխատակցի՝ խնայելով այդ կարևոր հարցում: 99% դեպքերում այդ աշխատողը ոչինչ չի հասկանում ոլորտից և կարճ ժամանակ անց կայքը հայտնվում է խղճուկ վիճակում:

 

Սպասարկման ժամանակաշրջանում կայքի անխափան, անվտանգ աշխատանքը հաճախորդի մոտ առաջացնում է թյուր տպավորություն, որ այդ ամենի համար պարտադիր էլ չի վճարել. Աշխատողներից ցանկացածը կարճ վերապատրաստումից (2-3 ժամ) կարող է զբաղվել այդ ամենով՝ այն էլ բացարձակ անվճար:) Հասկանալի է, որ աշխատողը այդ լրացուցիչ աշխատանքի համար ակնկալում է հավելավճար և չստանալով այն ուղղակի չի կատարում պահանջվող աշխատանքները:  Այդժամ հիշում են մեզ՝ քանի որ մեր ծառայությունների որակն ու գները դուրս են համեմատություններից:

 

Անվտանգության համար էլ չեն մտածում՝ համոզված լինելով, թե ում է պետք վնասել իր կայքը: Այդ սխալները գալիս են ոլորտի մասին գիտելիքների բացակայությունից և պրոֆեսիոնալի աշխատանքը թերագնահատելուց: Արդյունքում ունենում ենք խոցելի, հին բովանդակությամբ և անօգուտ վեբ ռեսուրս:

 

Մյուս տարածված երևույթը որոշ հաճախորդների մեծ ցանկությունն է վճարել մի ծառայության համար և պահանջել բոլորը... Իսկ երբ հուշում ենք ուշադիր կարդալ իրենց իսկ կողմից ստորագրված պայմանագիրը` նեղանում են, ասելով թե իրանց համար կարևորը «մարդկայինն» է :)

 

Մեր կայքում առկա է « գներ և պայմաններ » բաժինը, որտեղ հնարավորինս մանրամասն շարադրված են այն կանոնները, որոնք մշակվել են տարիների փորձից՝ ի նշան աշխատանքում փոխադարձ հարգանքի: Խնդրում ենք ժամանակ գտնել և աչքի անցկացնել դրանք.

 

Մենք առևտրականներ չենք , այլ արարողներ, որոնց նպատակն է առաջարկել ձեզ որակյալ և մատչելի ծառայություններ, և ձեր օգնությամբ հնարավորություն ստանալ զարգանալ.