Կայքերի առաջխաղացում

Մենք առաջարկում ենք կայքերի առաջխաղացման պրոֆեսիոնալ աշխատանքներ մրցունակ գներով.

 

Բազմաթիվ կայքատերեր թյուր պատկերացում ունեն կայքերի առաջխաղացման մեթոդների և արդյունքների մասին.

Շատերին թվում է թե կայքերի առաջխաղացման ճանապարհին կիրառելի են բոլոր մեթոդները: Նաև մտածում են, որ եթե իրենց կայքը լավ հորիզոնականներ զբաղեցնի, ապա դա անմիջապես անդրադառնալու է իրենց աշխատանքների ծավալի վրա:

 

Առաջխաղացումը դա ժամանակատար գործընթաց է, որը անկասկած համբերատարություն է պահանջում:

 

Ինտերնետի զարգացման սկզբնական ժամանակաշրջանում կայքերի քանակը շատ քիչ էր. Սակայն ոլորտը կտրուկ զարգացում է ապրում և համաշխարհային ցանցը լցվում է միլիարդավոր կայքերով:

Դրանցից որոշները ունենալով անկրկնելի և որակյան բովանդակություն, ինտերնետում իրական արժեք են ներկայացնում, մյուսները ուղղակի կրկնօրինակում են՝ ոչ մի արժեք չներկայացնելով.

Մեր շուկան հագեցած է առաջխաղացմամբ զբաղվողներով, որոնք ավելի քան համոզված են, որ նորմալ է զբաղվել կայքերի առաջխաղացմամբ՝ վեբ ոլորտի և տեխնոլոգիաների մասին նվազագույն պատկերացում իսկ չունենալով: Մի անգամ մեկից նույնիսկ լսեցի, որ առաջխաղացմամբ զբաղվողը կայքի բովանդակության կառավարումով չի զբաղվում՝ ի՞նչ կապ ունեն դրանք... Իսկ ի՞նչ կապ ունի ալյուրը հացի հետ :)...

 

Մենք համոզված ենք, որ դա հարցի նկատմամբ զուտ սիրողական մոտեցում է և այդ աշխատանքից ոչ մի լուրջ արդյունք չի կարելի ակնկալել.

 

Այս խառնաշփոթում անհրաժեշտություն է առաջանում կարգավորել ինտերնետը և «դասավորել» կայքերը ըստ արժանիության: Հետևաբար հարկ է լինում մշակել կայքերի գնահատման չափանիշների և ցուցանիշների էֆեկտիվ համակարգ, որը թույլ կտա իրականացնել արդարացի  ռանգավորում:

 

Այստեղից պարզ է դառնում, որ առաջխաղացման կանոններն ու մեթոդները ուղղված են այդ նպատակի իրականացմանը: Այդ կանոնների խախտումը բերում է կայքի նկատմամբ պատժամիջոցների:

 

Բոլոր որոնողական համակարգերը անընդհատ կատարելահործում են իրենց ալգորիթմերը վերոնշյալ խնդրի լուծման համար: Հարկ է նշել, որ բոլոր հանրահայտ որոնողական համակարգերը ունեն առաջխաղացմանը մեթոդական ցուցումներ, որոնց պահպանումը հաճելիորեն կզարմացնի կայքատերերին: Այդ կանոնները խախտում են արագ արդյունքներ տենչողները: Այդ տեսակետից տարբերում են 3 տեսակի առաջխաղացում՝ «սպիտակ», «մոխրագույն» և «սև»: Մենք միանշանակ սպիտակ առաջխաղացման կողմնակիցն ենք:

 

Կայքերի առաջխաղացումը սկսվում է կայքի SEO օպտիմալացումից հետո միայն: Այնուհետև կատարվում է օպտիմալ բովանդակության ավելացումը և բանալի բառերի ընտրությունը՝ որոնց ուղղվածությամբ էլ իրականացվելու է կայքի առաջխաղացումը: Բանալի բառերը լինում են ցածր, միջին և բարձր հաճախականության:

 

Օրինակ.

Բարձր հաճախականության՝ «վեբ կայքեր»

Միջին հաճախականության՝ «վեբ կայքերի պատրաստում»

Ցածր հաճախականության՝ «վեբ կայքերի պատրաստում մատչելի գներով»

 

Շատ հաճախ առաջխաղացման համար ընտրվում են մեծ մասամբ բարձր հաճախականության բառեր, որոնց եֆեկտիվությունը բարձր չէ:

Առաջխաղացման գործընթացը միշտ չէ, որ կանխատեսելի է, այդ իսկ պատճառով էլ շատ դժվար է բացարձակ երաշխավորություններ տալ: Մենք իրականացնում ենք «սպիտակ» առաջխաղացումը, որը մինչև հիմա լիովին արդարացրել է իրեն:

 

Եթե ձեր կայքը քիչ այցելություններ ունի և ձեր բիզնեսին ոչնչով չի օգնում՝ զանգահարեք մեզ.

Մենք կտանք ձեր խնդիրներին արդյունավետ լուծումներ: