Կայքերի անվտանգություն

Կայքերի անվտանգության ապահովում

Կայքի շահագործման հանձնելուց հետո, երբ որոնողական համակարգերը արդեն սկսում են դրա ինդեկսավորումը՝ բարձրանում է նաև կայքի անվտանգության հարցը.

 

Հաճախ կարելի է լսել այսպիսի արտահայտություն.

 

- Ում է պետք, որ իմ կայքի վրա հարձակվի.

 

Հուսանք, որ չհարձակվե՞ն...

 

Ամեն օր հազարավոր կայքեր են կոտրվում ամբողջ աշխարհում, սկսած կառավարական, հանրահայտ կայքերից վերջացրած մանր ու միջին կազմակերպությունների կամ անհատների կայքերից.

 

Չկան բացարձակ անվտանգ համակարգեր՝ կան անլուրջ կամ լուրջ հաքերներ և վերջինների ցանկության չափ. Ավելի պաշտպանված կայքերը ավելի դժվար է վնասել՝ բայց ոչ անհնար...

 

Հաքերների մշտական թիրախում են անվճար CMS-ներով (Open Source հանդիսացող) աշխատող կայքերը, որոնց կոդը հասանելի է բոլորին: Այլ հավասար պայմաններում անհայտ կոդով (բարեխիղճ պատրաստված) կայքերը ավելի անվտանգ են քան հանրահայտ CMS-ներով աշխատողները:

 

Հայաստանյան կայքերի մեծ մասը հարձակման է ենթարկվում ադրբեջանցի հաքերների կողմից. Այդ դեպքում կայքի կոտրման իմաստի առումով տրամաբանություն փնտրելը անիմաստ է.

 

Մեր երկրում կայքի անվտանգության մասին համարյա չեն մտածում՝ համարելով անիմաստ ծախս.

 

Հետևությունները թողնում ենք ձեզ...

 

Մենք առաջարկում ենք կայքերի անվտանգության ապահովում, որն իր մեջ ներառում է.

 

- կայքի ուսումնասիրություն՝ վտանգավոր հատվածների հայտնաբերման նպատակով,

 

- կայքի այցելությունների մոնիթորինգ,

 

- կայքի ամբողջական կրկնօրինակի սիստեմատիկ պահպանում (website backup),

 

- կայքի ամենօրյա հերթապահություն,

 

- կայքի վիճակի փոփոխության մասին ավտոմատ իրազեկման համակարգերի ներդնում՝ հնարավորինս արագ արձագանքման համար