Գներ և պայմաններ

Աշխատանքում հաջողությունը սկսվում է կարգապահությունից...

 

Ծառայության կամ ապրանքի նկարագրություն արժեք

Եռալեզու բիզնես կայք , անսահմանափակ թվով էջեր և բաժիններ, անհատական դիզայն, հետադարձ կապի համակարգ, որոնման համակարգ, կայքի կառավարման MS CMS admin ver. 8.00 PRO ADVANCED համակարգ 2.1.

Վերոնշյալ արժեքը կարող է ավելանալ բարդ դիզայնի, լրացուցիչ ֆունկցիոնալության ավելացման, ֆլեշ անիմացիաների պատրաստման կամ պատվիրատուի կողմից աշխատանքների տևողության արհեստական երկարացման դեպքում.

 

(*ռեզիդենտների համար, ոչ ադապտիվ դիզայն.

ադապտիվ դիզայնի արժեք = ոչ ադապտիվ դիզայնի արժեք x 1.8)

 

Ոչ ռեզիդենտների համար գինը սկսած 980 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից (ոչ ադապտիվ դիզայն).

սկսած 155000* դրամից

Եռալեզու կայք-կատալոգ, անսահմանափակ թվով էջեր և ապրանքներ, անհատական դիզայն, հետադարձ կապի համակարգ, որոնման համակարգ, գնահատման համակարգ, կայքի կառավարման MS catalog admin ver. 8.00 PRO ADVANCED համակարգ 2.1.

Վերոնշյալ արժեքը կարող է ավելանալ բարդ դիզայնի, լրացուցիչ ֆունկցիոնալության ավելացման, ֆլեշ անիմացիաների պատրաստման կամ պատվիրատուի կողմից աշխատանքների տևողության արհեստական երկարացման դեպքում.

 

(*ռեզիդենտների համար, ոչ ադապտիվ դիզայն.

ադապտիվ դիզայնի արժեք = ոչ ադապտիվ դիզայնի արժեք x 1.8)

 

Ոչ ռեզիդենտների համար գինը սկսած 1200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից (ոչ ադապտիվ դիզայն).

սկսած 200000* դրամից

Եռալեզու ինտերնետ խանութ, անսահմանափակ թվով էջեր և ապրանքներ, անհատական դիզայն, հետադարձ կապի համակարգ, որոնման համակարգ, պատվերների համակարգ, գնահատման համակարգ, կայքի կառավարման MS cart admin ver. 8.00 PRO ADVANCED համակարգ, առանց օնլայն վճարման համակարգերի միացման 2.1.

Վերոնշյալ արժեքը կարող է ավելանալ բարդ դիզայնի, լրացուցիչ ֆունկցիոնալության ավելացման, ֆլեշ անիմացիաների պատրաստման կամ պատվիրատուի կողմից աշխատանքների տևողության արհեստական երկարացման դեպքում.

 

(*ռեզիդենտների համար, ոչ ադապտիվ դիզայն.

ադապտիվ դիզայնի արժեք = ոչ ադապտիվ դիզայնի արժեք x 1.8)

 

Ոչ ռեզիդենտների համար գինը սկսած 1800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից (ոչ ադապտիվ դիզայն).

սկսած 250000* դրամից
Մեր պատրաստած կայքի սպասարկում առաջին ամսվա համար
(*նվազագույնը 6 ամսվա պայմանագրի առկայության դեպքում)
սկսած 20000* դրամից
Մեր պատրաստած կայքի սպասարկում հաջորդող, հերթական յուրաքանչյուր ամսվա համար*
(*նվազագույնը 6 ամսվա պայմանագրի առկայության դեպքում)
սկսած 15000* դրամից
Կայքի սպասարկում*
(*առանց հետագա պայմանագրի)
պայմ.
Կայքի պատրաստումից հետո շահագործման ուսուցողական դասընթաց՝ 1 անձի համար` եթե կատարվում է կայքի շահագործման հանձնումից 1 ամսվա ընթացքում.
(* դասընթացի տևողությունը` 2 ժամ)
անվճար
Կայքի պատրաստումից հետո շահագործման ուսուցողական դասընթաց՝ վերոնշյալ ժամկետն անցնելուց հետո կամ ժամկետում 1-ից ավելի անձանց համար, յուրաքանչյուր անձի համար`*
(* դասընթացի տևողությունը` 2 ժամ)
8000 դրամ
Մեկանգամյա խորհրդատվություն անվճար
3-ից ավելի լեզուներով կայքի պատրաստման հավելավճար՝ յուրաքանչյուր հաջորդ լեզվի ինտեգրման համար + կայքի ընթացիկ արժեքի 25%
Վեբ ֆորմա (մինչև 15 դաշտ), ստուգվող, սովորական, առանց կառավարման համակարգի. Յուրաքանչյուր ավել դաշտի արժեքն է 600 դրամ. 25000 դրամ
Վեբ ֆորմա (մինչև 15 դաշտ), ստուգվող, Ajax, առանց կառավարման համակարգի. Յուրաքանչյուր ավել դաշտի արժեքն է 800 դրամ. 35000 դրամ
Կառավարման համակարգ սկսած 85000 դրամից
Կայքում գրանցման համակարգ` գաղտնաբառի վերականգնման և տվյալների փոփոխման հնարավորությամբ սկսած 105000 դրամից
Բաժանորդագրման համակարգ՝ առանց նամակների ուղարկման համակարգի 25000 դրամ
Նամակների ուղարկման համակարգ MS Mailer (MS SMTP Mailer ver. 2.0 Նորույթ).Յուրաքանչյուր հաջորդ պատճենի արժեքը կազմում է գնի 50%-ը. 80000 դրամ
Ցանկացած տիպի կատարվող աշխատանքների արժեքի նվազագույն շեմ 7500 դրամ
Կայքում ստատիստիկայի տեղադրում մեր հաճախորդի համար անվճար
Կայքում ստատիստիկայի տեղադրում 4500 դրամ
Կազմակերպության համար լոգոտիպի ստեղծում սկսած 50000 դրամից
Մեր կողմից պատրաստված կայքի կրկնօրինակի որպես անկախ ռեսուրս օգտագործում օրիգինալ կայքի 30%
Մեր կողմից պատրաստված կայքի միգրացիա սկսած 18000 դրամից
Այլ կայքի միգրացիա սկսած 25000 դրամից
Կայքում վնասակար կոդի առկայության ստուգում սկսած 10000 դրամից
Կայքի անվտանգության ապահովում 1 ամսվա համար
(*մեր կողմից պատրաստված կայքերի դեպքում)
սկսած 8000* դրամից
Այլ կայքի անվտանգության ապահովում 1 ամսվա համար սկսած 18000 դրամից
Կազմակերպության համար ֆեյսբուքյան էջի ստեղծում 3000 դրամ
Կազմակերպության համար հոսթինգ ծառայության գնում կամ դոմենի գրանցում (չհաշված հոսթինգ ծառայության կամ դոմենի արժեքը) 10000 դրամ

Կայքերի առաջխաղացում որոնողական համակարգերում

(*ռեզիդենտների համար, նվազագույնը 75000 դրամ)

1 բանալի բառը սկսած ամսեկան 15000 դրամից*
Կայքերի առաջխաղացման (SEO) խորհրդատվություն 1ժ 18000 դրամ
Կայքերի առաջխաղացման (SEO) մոնիթորինգ սկսած 35000 դրամից
Վեբ ծրագրավորման աշխատանքներ 1ժ. սկսած 8800 դրամից
Կոտրված կայքի վերականգնում սկսած 15000 դրամից

 

 

Աշխատանքների կատարման պայմաններ և կանոններ

 

 

 
1. Կայքերի պատրաստման վերաբերյալ հարցեր.
 
1.1 - Կայքի պատրաստման ժամանակ որպես հիմնական back end լեզու օգտագործվում է PHP5, տվյալների բազա MySQL, front end լեզու javascript, jquery գրադարան, CSS3, HTML5, Ajax, Json և այլն.
 
1.2 - Մեր սեփական MS CMS-ից բացի չեն օգտագործվում և ոչ մի Open Source (և ոչ Open Source) հանդիսացող պատրաստի բովանդակության կառավարման համակարգեր (Joomla, Wordpress, Drupal, 1С-Битрикс և այլն).
 
1.3 - Արգելվում է ձեզ մոտ գտնվող մեր կառավարման համակարգի անօրինական տարածումը և կամ փոփոխումը: Այն չի հանդիսանում Free և Open Source.
Ուշադրություն: Դուք գնում եք իրավունք շահագործելու այն և ոչ թե տնօրինելու.
 
1.4 - Կայքի գործող արժեքը ուժի մեջ է, եթե պատրաստման փուլում դիզայնը որոշակի փոփոխման է ենթարկվում միայն 3 անգամ («3 անգամի կանոն»): Յուրաքանչյուր հաջորդ անգամ փոփոխություն կատարելիս կայքի նախորդ առկա արժեքը կավելանա 8% ով` անկախ փոփոխությունների չափից (խոսքը գնում է փոփոխությունների մասին և ոչ թե նոր դիզայն ցանկանալու մասին).Փոփոխությունների մասին ցուցումները մեզ ուղարկվում են էլ. փոստով: Աշխատանքների ավարտից հետո կայքում փոփոխությունների արժեքը ձևավորվում է բոլորովին այլ կանոններով.
 
1.5 -Պատրաստի կայքը հաճախորդի հոսթինգում տեղադրվում է հաշիվ ապրանքագրի ստորագրումից և նշված գումարի 50%-ի վճարումից հետո միայն.
 
1.6 -150 000 դրամ և ավել արժողությամբ կայքերի վրա աշխատանքը սկսվում է արժեքի 30%-ի չափով կանխավճարի ստացումից հետո միայն.
 
1.7- Եթե ձեռք է բերվել պայմանավորվածություն մաս մաս վճարման մասին, ապա վճարումը իրականացվում է առավելագույնը 6 ամսվա ընթացքում՝ հավասարաչափ մասնաբաժիններով. Երկու և ավելի ամիս անընդմեջ վճարում չիրականացնելու դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում արգելափակել ռեսուրսը՝ մինչև 100% վճարումը իրականացնելը:
 
1.8 -Եթե կազմակերպությունը մեզ պարտք է կատարված որևիցե աշխատանքի համար, ապա հետագա մատուցվող բոլոր ծառայությունները իրականացվում են միայն 100% կանխավճարով .
 
1.9 - Չենք պատրաստում կամ սպասարկում մեծահասակների համար նախատեսված, էքստրեմիստական, բռնություն քարոզող, հակակրոնական և ՀՀ օրենսդրությանը հակասող այլ կայքեր.
 
2.0 - Հաճախորդի ցանկության դեպքում կայքից մեր հեղինակային հղման հեռացումը արժե 20000 ՀՀ դրամ: Ինքնակամ հեռացումը արգելվում է՝ հակառակ դեպքում կայքը ընդմիշտ կզրկվի տեխնիկական աջակցությունից. Ամեն դեպքում կայքը կցուցադրվի է մեր «Պորտֆոլիո» բաժնում.
 
2.1 - Մեր կողմից պատրաստված ցանկացած ծրագրային լուծում հանդիսանում է միմիայն մեր սեփականությունը և չի թույլատրվում դրանց ինքնակամ ձևափոխումը, տարածումը, վաճառքը կամ նվիրատվությունը՝ առանց մեր թույլտվության. Դրանց համար վճարելով դուք ձեռք եք բերում իրավունք շահագործելու և ոչ տնօրինելու.
 
 
 
 
2. Կայքերի սպասարկման և անվտանգության վերաբերյալ հարցեր.
 
2.1 - Կայքի պատրաստումից հետո բովանդակության ավելացումը համարվում է առանձին ծառայություն, անվանվում է կայքի սպասարկում և երբեք ի սկզբանե չի ներառվում կայքի պատրաստման արժեքում: Այն կատարվում է պայմանագրով և ամսեկան վճարով, սակայն կարող է և կատարվել հաճախորդի կողմից.
 
2.2 - Մենք չենք զբաղվում տեքստային ինֆորմացիայի թարգմանությամբ, շարադրմամբ և գրաֆիկական և մուլտիմեդիա ինֆորմացիայի նկարահանմամբ և կամ փնտրտուքով: Նմանօրինակ աշխատանքների համար գումար չենք վերցնում: Կատարում ենք միայն տրամադրված ինֆորմացիայի տեղադրում կայքում*: *այդ ինֆորմացիան կարող է նաև պաշտպանված լինել օրենքով
 
2.3 - Միայն մեր ենթակայության տակ գտնվող կայքերի անվտանգության և 100% աշխատունակության համար ենք կրում պատասխանատվություն (այսինքն երբ տվյալ կայքի հետ կապված բոլոր գաղտնաբառերը միմիայն մեզ մոտ են):
 
2.4 - Հաճախորդի կողմից ոչ պարկեշտ պահվածքի, վճարման դադարեցման և երկուստեք ձեռք բերված համաձայնությունների խախտման կամ չկատարման արդյունքում մեզ իրավունք ենք վերապահում դադարեցնել հաճախորդի հետագա սպասարկումը` նրան պաշտոնական էլ. փոստին նախապես նախազգուշացնող նամակ ուղարկելով.
 
2.5 - Տեքստային ինֆորմացիան մեզ պետք է ուղարկել ստուգված, կանոնակարգված և միայն unicode տարբերակով.
 
2.6 - Կայքի սպասարկման վերոնշյալ արժեքը ներառում է ամսեկան 3 անգամ (3 նամակով՝ խնդրվում է չուղարկել յուրաքանչյուր պատկերի կամ տեքստի համար առանձին նամակ կամ ցուցադրել տրամադրվող նյութերի ճշգրտումների էվոլուցիան նամակների տեսքով... ;) ) նյութերի ուղարկում, եռալեզու կայքի սպասարկում. Նյութերը կտեղադրվեն վերջնական տեսքով միայն (նյութերի մասին ճշտումները կուղարկվեն Ձեզ էլ. փոստով)՝ բացառելու համար անարդյունավետ աշխատանքը (ցանկության դեպքում միևնույն նյութը ամսեկան կփոփոխվի միայն 1 անգամ) 2-7 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված տրամադրված նյութերի ծավալից (վերոնշյալ գինը նախատեսում է ամսեկան բոլոր լեզուներով գումարային մինչև 100 էջի կամ ապրանքի տեղադրում կայքում).
Եթե նյութի տեղադրումը շտապ է` հաշվի կառնենք եթե անդադար չհիշեցնեք ;)
 
2.7 - Կայքում կտեղադրվի միայն այն ինֆորմացիան, որը կտրամադրվի հաճախորդի կողմից և նրա պատասխանատվությամբ.
 
2.8 - Մենք պատասխանատվություն չենք կրում հաճախորդի կայքում տեղադրված ինֆորմացիայի հավաստիության և օրինականության համար.
 
2.9 - Կայքի սպասարկումը չի ներառում կայքում դիզայնի կամ ծրագրային փոփոխություններ, SEO և կայքի առաջխաղացում, բազմապիսի անվճար խորհրդատվություններ, ինչպես նաև նոր լուծումների (նոր մոդուլների ու ֆունկցիոնալության նախագծում, կատարելագործում և այլն) ավելացումներ. Նվազագույնը 6 ամիս սպասարկման պայմանագիր ունեցող հաճախորդների համար այդ աշխատանքները կկատարվեն մինչև 15% զեղչով:
 
3.0 - Բացառիկ դեպքերում կայքի սպասարկում կարող է կատարվել նաև համաձայն փաստացի կատարված աշխատանքի: Տեղադրված նյութերի քանակի A4 չափի արժեքն է 800 դրամ՝ ներառյալ տեղադրված պատկերներն ու մուլտիմեդիան. Գների և նմանօրինակ այլ ինֆորմացիայի դեպքում փոփոխման միավորի արժեքն է 80 դրամ. Ուշադրություն տվյալ ծառայությունից օգտվող հաճախորդների համար աշխատանքը սկսվում է միայն ընթացիկ պատվերի նվազագույնը 5000 դրամ կազմելու դեպքում. Եթե աշխատանքը պետք է կատարվի շտապ, սակայն պատվերի արժեքը փոքր է վերոնշյալ գումարից՝ տվյալ աշխատանքի համար վճարվում է վերոնշյալ գումարը: Ամսվա վերջում ուղարկվում է հաշվետվություն կատարված աշխատանքների ծավալի մասին.
 
3.1 - Անկախ պատվիրված աշխատանքի քանակից կամ դրա բացակայությունից պատվիրատուն պարտավոր է վճարել ամբողջ գումարը՝ եթե գրավոր կամ բանավոր, նախօրոք (մինչև տվյալ ամսվա սկիզբ) տեղյակ չի պահել մեզ ժամանակավոր կամ ընդմիշտ սպասարկումից հրաժարվելու մասին (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ).
 
3.2 - Կայքում կատարվող աշխատանքների ծավալի և բնույթի մասին որոշումը իրականացնում եք միայն դուք. Մենք իրավասու չենք առանց Ձեր թույլտվության կայքում ինքնակամ իրականացնել տարաբնույթ փոփոխություններ. Մենք հանդիսանում ենք կատարողներ իսկ Ձեր ցանկության դեպքում կարող ենք լինել նաև խորհրդատու.
 
3.3 - Կայքերի սպասարկման հետ կապված կարող եք դիմել բացի շաբաթ և կիրակի օրերից, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10.30-ից մինչև ժամը 18.30.
 
 
 
 
3. Կայքերի առաջխաղացման վերաբերյալ հարցեր.
 
3.1 - Կայքի առաջխաղացումը համարվում է առանձին ծառայություն, անվանվում է կայքի օպտիմալացում (SEO) և առաջխաղացում որոնողական համակարգերում և երբեք ի սկզբանե չի ներառվում կայքի պատրաստման արժեքում:
 
3.2 - Կայքի առաջխաղացումը տևական գործընթաց է (նոր կայքի համար առաջին շոշափելի արդյունքների ի հայտ գալը տևում է նվազագույնը 4-6 ամիս) և կատարվում է առանց բացարձակ երաշխավորությունների.
 
 
 
4. Կայքերի տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր.
 
4.1 - Պատրաստի կայքի տեղադրումից հետո 15 օրվա ընթացքում կայքի վերաբերյալ տեխնիկական աջակցությունը անվճար է.
 
4.2 - Տեխնիկական աջակցությունը իրականացվում է միմիայն էլ. փոստով` հաճախորդի գրավոր հարցումից հետո.
 
4.3 - հաճախորդի կողմից 2 անգամ միևնույն հարցը տալուց և պատասխանը ստանալուց հետո մեզ իրավունք ենք վերապահում այդ հարցին այլևս չանդրադառնալ.
 
4.4 - Կայքերի տեխնիկական աջակցության հետ կապված հարցերի պատասխանները կարող եք ստանալ բացի շաբաթ և կիրակի օրերից, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10.30-ից մինչև ժամը 18.30.
 
4.5 - Մենք պատասխանատվություն չենք կրում այն հոսթինգի աշխատանքի համար, որտեղ տեղադրված է Ձեր կայքը.
 
 
 
5. Վճարման պայմանավորվածությունների չկատարում.
 
5.1 - Եթե կայքի սպասարկման դեպքում, հաճախորդը սուբյեկտիվ պատճառաբանություններով չի ուզում վճարել նախապես պայմանավորված ժամկետում, սակայն կատարվել է որոշակի աշխատանք.
 
Լուծում՝ հաճախորդը վճարում է ժամանակահատվածի համար վճարվելիք գումարից հանած արդեն իսկ վճարած գումարի (եթե վճարվել է) տարբերության 40%-ը և սկսում ինքնուրույն զբաղվել իր կայքով՝ պահպանելով աջակցության հնարավորությունը.Հակառակ դեպքում զրկվում է մեր ցանկացած տիպի աջակցության հնարավորությունից.
 
5.2 - Եթե կայքի պատրաստման դեպքում, հաճախորդը սուբյեկտիվ պատճառաբանություններով չի ուզում վճարել նախապես պայմանավորված արժեքը, սակայն կատարվել է որոշակի աշխատանք.
 
Լուծում՝ Կատարվում է կանխավճարի վերահաշվարկ, և վճարում է մինչ այդ կատարված աշխատանքի ծավալի և մատուցված այլ ծառայությունների (օրինակ՝ հոսթինգ ծառայության գնում և այլն - համաձայն այդ պահին մեր գործող գների) համար և ստանում այդ պահին կատարված աշխատանքը. Հակառակ դեպքում ամբողջությամբ զրկվում է կատարած կանխավճարից առանց աշխատանքի որևիցե արդյունք ստանալու.
 
 
 
 
Մեզ մնում է վստահ ավելացնել միայն այն, որ միևնույն է արվելու է ավելին քան դուք կարծում կամ վճարել էիք . . . մեզ մոտ դա վաղուց արդեն հաստատված օրինաչափություն է ;)